Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

«Ասենք ո՛չ ՁԻԱՀ-ին»

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ ՀԿԽԸ-ն Երեւանում իրականացրել է մի շարք միջոցառումներ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ հայկական Կարմիր խաչ ընկերությունը (ՀԿԽԸ) երեկ իրականացրել է մի շարք միջոցառումներ։

 

Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին ընկերությունից, Երեւանի դպրոցներում անցկացվել է ՁԻԱՀ-ի վերաբերյալ բաց դաս։ Դասաժամը վարել են ՀԿԽԸ երիտասարդ կամավորները։ Բոլոր մասնակիցները կրել են դպրոցականների կողմից նախապես պատրաստված ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խորհրդանշանը՝ կարմիր ժապավենը։ Բաց դասին հաջորդել է աշակերտների մասնակցությամբ տեղեկատվական քարոզարշավը տվյալ դպրոցներին հարող փողոցներում։ Անցորդներին բաժանվել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկատվական նյութեր եւ կարմիր ժապավեններ։ Ներկայացվել են նաեւ ՀԿԽԸ-ի կողմից պատրաստված տեսահոլովակներ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին առնչվող խարանի եւ խտրականության, տարածման եղանակների թեմաներով, որոնք օրվա ընթացքում ցուցադրվել են տարբեր հեռուստաալիքներով։ «Մոսկվա» կինոթատրոնի սրահում տեղի է ունեցել «Հայ մշակույթը ընդդեմ ՁԻԱՀ-ի» խորագրով լուսանկարների ցուցահանդես։ Լուսանկարներում պատկերված Հայաստանի մշակութային ասպարեզի ներկայացուցիչները՝ հայտնի երգիչներ, ռեժիսորներ, հեռուստահաղորդավարներ, դերասաններ, հասարակությանն են հղել «Ասենք ո՛չ ՁԻԱՀ-ին» ուղերձը։ Տարածվել են պահպանակներ եւ ՁԻԱՀ-ի մասին տեղեկատվական նյութեր։

 

Նշենք, որ աշխարհում շուրջ 33.4 մլն մարդ ապրում է դարի չարիք համարվող այս վարակով։ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի՝ գլոբալ ճգնաժամի վերաճած խնդիրը աշխարհի բազմաթիվ երկրների թվում սպառնում է նաեւ Հայաստանին։ Հաշվարկային տվյալներով, ՀՀ-ում բնակվում է շուրջ 2 հազար 300 ՄԻԱՎ վարակակիր։

 

***

 

ՁԻԱՀ-ի հակազդման համաշխարհային օրվա առթիվ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն ուղերձ է հղել։ «Աշխարհի որոշ երկրներում ՁԻԱՀ-ի համաճարակի հակազդման առաջընթացի նշաններ են նկատվում։ ՁԻԱՀ-ի հակազդման գործընթացում ներդրումները արդյունքներ են տալիս եւ փրկում կյանքեր։ Միեւնույն ժամանակ գլոբալ առումով նոր վարակներ գերազանցում են ձեռք բերված նվաճումները՝ մարդկանց կանգնեցնելով նոր սպառնալիքի առաջ, եւ ՁԻԱՀ-ը շարունակում է մնալ վաղաժամ մահվան հիմնական պատճառն աշխարհում»,-ասված է ուղերձում։

 

Գլխավար քարտուղարը նշել է, որ պետք է շարունակել այն, ինչ արդյունավետ է, բայց նաեւ պետք է ավելին անել, այն էլ շատ շտապ, «որպեսզի իրականացնենք մեր պարտավորությունը. այն է՝ ՄԻԱՎ-ի կանխարգելման, բուժման, խնամքի եւ աջակցության համընդհանուր հասանելիության ապահովում մինչեւ 2010 թվականը»։

 

Այս նպատակին հնարավոր է հասնել միայն այն դեպքում, երբ մենք ՄԻԱՎ-ին անդրադառնանք մարդու իրավունքների ամբողջ լույսի տակ։ Դա նշանակում է պայքարել ՄԻԱՎ-ին վերաբերող յուրաքանչյուր խարանի եւ խտրականության դեմ։ Դա նշանակում է կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնության նվազեցում, ՄԻԱՎ-ի մասին տեղեկատվության եւ ծառայությունների հասանելիության ապահովում։ «Ես կոչ եմ անում բոլոր երկրներին վերացնել պատժիչ օրենքները, քաղաքականություններն ու պրակտիկան, որոնք խոչընդոտում են ՁԻԱՀ-ի հակազդմանը՝ ներառյալ ՄԻԱՎ-ով ապրող անձանց հանդեպ կիրառվող ճանապարհորդելու սահմանափակումները։ ՁԻԱՀ-ի հակազդման ճիշտ գործողությունները պետք է ոչ թե պատժեն, այլ պաշտպանեն մարդկանց»,- կոչ է արել Բան Կի Մունը, ավելացնելով, թե ՁԻԱՀ-ի հակազդման համաշխարհային այս օրը եկեք պաշտպանենք ՄԻԱՎ-ով ապրող անձանց, վարակի ռիսկի նկատմամբ խոցելի մարդկանց, համաճարակի ազդեցությունը կրող ընտանիքների եւ երեխաների իրավունքները։ Եկեք հատկապես այս տնտեսական ճգնաժամի ժամանակ օգտագործենք ՁԻԱՀ-ի հակազդումը՝ Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու գործում առաջընթաց ունենալու նպատակով։ Իսկ ամենակարեւորը՝ եկեք հիմա գործենք։

Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ